08 08 2024

Թավշյա թրքահպատակների քաջալերանքներն ու խոսքերը պարզապես լկտի կեղծավորություն  են․ Րաֆֆի Ասլանյան

Թավշյա թրքահպատակների քաջալերանքներն ու խոսքերը պարզապես լկտի կեղծավորություն  են․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեր աշխարհահռչակ մարզիկներին, անկախ ամեն ինչից, ես երբեք չեմ քննադատում, քանի որ նրանք ինձ հպարտության շատ ակնթարթներ են պարգևել։ Իսկ անբարո իշխանավորները նրանց անունն ընդամենը օգտագործում են դիվիդենտներ շահելու նպատակով։ Ակամա հիշեցի 2022 թվականի մի դեպք, երբ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սիմոն Մարտիրոսյանը և տասից ավելի օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոններ միջնորդություն էին ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմնին՝ մի գործով դարձյալ Եվրոպայի չեմպիոն ու մրցանակակիր մեղադրյալին իրենց անձնական երաշխավորությամբ չկալանավորելու, ազատության մեջ թողնելու վերաբերյալ։ Սակայն քննչականն ու դատախազությունը, անտեսելով այդ երաշխավորությունը, մեղադրյալին կալանքի տարան դատարան, առաջին ատյանի դատարանը դարձյալ, ի հակառակ այդ հեղինակավոր երաշխավորության և դատական նիստերի դահլիճում  նրանց ներկայության, մեղադրյալի նկատմամբ կալանքը կիրառեց որպես խափանման միջոց։ Եվ միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ևս մեկ իրական հայ ու իր գործի պրոֆեսիոնալ՝ Արշակ Վարդանյանը (ով «բնականաբար» ներկայումս դատական համակարգում չէ) հարգեց աշխարահռչակ հայ մարզիկների երաշխավորությունը՝ անմիջապես կալանքից ազատ արձակելով մեղադրյալին։ Ու զավեշտն այն է, որ այդքանից հետո վարույթն իրականացնող մարմինն ու դատախազությունը դարձյալ հրաժարվեցին մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել նշված անձնական երաշխավորությունը՝ նախընտրելով 2 միլիոն ՀՀ դրամ գրավը և փաստորեն այն՝ մեղադրյալի դատավարական պատշաճ վարքագծի ապահովման համար ավելի գործուն երաշխիք համարելով, քան ՀՀ դրոշը աշխարհի տարբեր հարթակներում բարձրացրած նվիրյալ տղաների խոստումը։

Այսքանից հետո միթե՞ ակնհայտ չէ, որ  ՀՀ այսօրյա իշխանության համար ոչ մի նշանակություն չունեն այդ տղաների անձն ու նրանց հաղթանակները, թավշյա թուրքահպատակների քաջալերանքներն ու խոսքերը պարզապես լկտի կեղծավորություն  են, ինչը գոնե ներքուստ հասկանում են նաև մարզիկները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ